Սարի թաղ

Նախագիծ

Այս բազմաբնակարանային շենքը կառուցվել է , էկոլոգիապես մաքուր թաղամասում՝ լավ մշակված ենթակառուցվածքով։

Այն գտնվում է Երևանի Էրեբունի համայնքի Սարի թաղում՝ 7–րդ փողոցի վրա՝ 47–րդ դպրոցի, 86-րդ մանկապարտեզի և 17 փոստատան հարևանությամբ` ավտոճանապարհին, որը միանում է Դավիթ Բեկ փողոցին (Նոր Նորքը Նոր Արեշին կապող ավտոճանապարհին): Այս տարի արդեն շահագործման է հանձնվել 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքը։ Գեղեցիկ ճակատային մասը և բնակարանների լավ դասավորվածությունը առանձնացնում է այն մնացած շենքերից։ Շենքը ունի 9 բալանոց սեյսմակայունություն։ Կա նաև երկու հարկանի ստորգետնյա ավտոկայանտեղի, անցկացված են բոլոր կոմունիկացիաները։ Բնակարանները շահագործման են հանձնվում եվրոպատուհաններով, արտաքին երկաթյա դռներով , գաջապատված վիճակում, պատրաստ ներքին կոսմետիկ հարդարման աշխատանքների կատարման:

Առաջին  հարկը կոմերցիոն նշանակության է,նախատեսված է գրասենյակների և խանութների համար: Արդեն երկրորդ հարկի բնակարանների պատուհաններից  կարելի է տեսնել ամբողջ Երևանը բոլոր չորս ուղղություններով` Արարատ, Արագած, Արայի լեռների և Երևանը շրջափակող բոլոր բարձրությունների գեղեցիկ տեսարանները:

Այժմ  կազմակերպությունը առաջարկում է բնակարաններ նաև հիպոտեկային վարկերով։

Դիրքը

Այս հարմարավետ բազմաբնակարանային շենքը գտնվում է աղմուկից հեռու, որը ունի բավկականին զարգացած ենթակառուցվածք։ Գտնվում է Հանրապետության Հրապարակից 3.5 կմ հեռավորության վրա։