Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը և Մատենադարանը իրար կապող Մաշտոցի պողոտայի միջնամասում, Նաիրի կինոթատրոնի և Կասկադի հարևանությամբ, վաճառվում է կոմերցիոն տարածք։ Գտնվում է առաջնագծում, զբաղեցնում է անկյունային դիրք։ Ճակատներից երկուսն ամբողջովին վիտրաժային են։ Մուտքը զրոյական է։ Ունի տեսարան դեպի Մաշտոցի պողոտա և բակ։ Ընդհանուր մակերեսը՝ 150 քմ։ Բաղկացած է երկու հարկերից, առաջինը՝ 80քմ և երկրորդը՝ 70քմ։ Ամբողջովին նորոգված է, ներքին բաժանումներն արված են։ Նախասրահը տպավորիչ և հյուրընկալ է, առաստաղի բարձրությունը 4մ-ից ավելի է։ Յուրաքանչյուր հարկում առկա է սանհանգույց։ Հատակը պրեսգրանիտ է։ Բոլոր կոմունիկացիաներն անցկացված են։ Հարմար է բրենդային խանութ, բանկ, հարսանյաց սրահ, գրասենյակ և ցանկացած այլ գործունեության համար։