Վարձակալությամբ է տրվում 80-3000 քմ մակերեսով գրասենյակային նորոգված տարածքներ, որը գտնվում է Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող 10 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը՝ 3,5 մետր է։ Առկա են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության բարձրակարգ պատուհաններ։ Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ինչպես նաև մատնահարդարման, ՍՊԱ կենտրոնի և այլ սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Յուրաքանչյուր տարածքի հետ տրամադրվում է մեկական ստորգետնյա ավտոկայանատեղ, ցանկության դեպքում հնարավոր է հավելյալ ավտոկայանատեղ՝ հավելավճարով։ Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ է տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ՝ ցանկացած հաճախորդի համար։ Շինությանը մոտ են գտնվում բազմաթիվ սուպերմարկետներ, սրճարաններ, ժամանցի կենտրոններ և այլն։ Շենքում առկա են նաև ավելի մեծ մակերեսով նորոգված և չնորոգված տարածքներ։ Վարձակալության գումարը ներառում է շենքի ջեռուցման և հովացման համակարգի ծախսը։Վարձակալություն՝ 1քմ - 11000 դրամ