Քաղաքի գեղեցիկ հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում, վաճառվում է կամ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը բաղկացած է 3 հարկանի շենքից և նկուղից` 1075 քմ մակերեսով, և ունի հողատարածք` ընդհանուր 2.500 քմ մակերեսով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, սրահները լուսավոր են, ինտերիերն իրականացված է դիզայներական ոճով, ապահովված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգով: Յուրաքանչյուր հարկում կա ընդարձակ սրահ, սանհանգույց, ունի խոհանոց և բար` հագեցած տեխնիկայով և անհրաժեշտ խոհանոցային պարագաներով, կա պահեստաին տարածք: Առաստաղը ձևավորված է գեղեցիկ լուսավորման համակարգով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Ամբողջ տարածքը գեղեցիկ և նորաոճ կահավորված է: Բացօթյա տաղավարների համար բակում կա գեղեցիկ կանաչապատ տարածք: Այստեղ հարմար է կազմակերպել տոնական տարբեր միջոցառումներ և անցկացնել հաճելի ժամանակ` ընտանիքով: Տարածքն ապահովված է բացօթյա կայանատեղիով: Հարևանությամբ կան տարբեր հաստատություններ, խանութներ, այգի և ժամանցի վայրեր: