Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 79 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Մխիթար Հերացու փողոցում, 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 1-ին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն ու հովացումը կատարվում է օդորակիչով, տեղադրված են վանդակաճաղերով պատուհաններ, հատակը սալիկապատված է, առկա է եռաֆազ հոսանք, օդափոխության համակարգ և 4 գազի կետ։ Բաղկացած է սրահից, խոհանոցից, սանհանգույցից և 6 քմ նկուղից։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով։ Սենյակները կահավորված են, ապահովված են բոլոր հարմարություններով: Մուտքը փողոցից է։ Մոտակայքում է գտնվում Բժշկական համալսարանը, խանութները, բանկերը, սրճարանները և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է շուկայականից ցածր գնով։