Քաղաքի լավագույն հատվածում` Թումանյան փողոցում վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն նշանակության երկհարկանի տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 159 ք.մ.: Տարածքն առանձին շինություն է: Այն կապիտալ եվրովերանորոգված է, ունի ինքնատիպ ինտերյեր, տեղադրված են վիտրաժե պատուհաններ, ինչի շնորհիվ ունի գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է անհատական ջեռուցման և հովացման համակարգով: Ունի եռաֆազ հոսանք: 1-ին հարկում կա նախասրահ, լուսավոր ընդարձակ սրահ, 2 սենյակ, կիսանկուղային տարածքում կա 3 սենյակ, խոհանոց և սանհանգույց: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Մուտքը փողոցի կողմից է: Հարմար է որպես խանութ կամ այլ բիզնես գործունեության համար: