Վաճառվում է մեկ հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք 150 քմ մակերեսով և 25 ք.մ. հողատարածքով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում: Շենքը և տանիքը հիմնովին նորոգվել են, հատակն ամբողջությամբ սալիկապատված է իսպանական և իտալական սալիկներով, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, եվրո պատուհաններ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի երեք մուտք` տարբեր կողմերից: Կա վարձակալությամբ ևս մեկ տարածք 30 ք.մ. մակերեսով՝ հավելավճարով: Բակում կա գեղեցիկ ծաղիկներով այգի, հատակը սալապատված է բազալտով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Տարածքը հարմար է որպես գրասենյակ, ատամնաբուժարան և այլ նմանատիպ գործունեության համար: