Վաճառվում է գործող սրճարան Երևան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում, Տերյան-Իսահակյան խաչմերուկի մոտ: Հողատարածքի մակերեսը՝ 375 ք.մ, իսկ շինության մակերեսը՝ 192 ք.մ: Այն առանձին շինություն է: Սրճարանն ունի 1 փակ ընդարձակ սրահ և 2 բացօդյա հատված: Սրճարանի տարածքն ունի գեղեցիկ և բարեկարգված տեսք: Տարածքը կանաչապատ է, զարդարված դեկորատիվ թփերով և գեղեցիկ ծաղիկներով, որոնք խնամվում են այգեպանի կողմից: Ունի 3 մուտքի հնարավորություն՝ Տերյան. Իսահակյան և Կորյունի փողոցների կողմից: Ապահովված է ջեռուցման և հովացման անհատական համակարգով: Խոհանոցը համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Սրճարանն ունի բավական բարձր վարկանիշ Երևան քաղաքում: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: