Նոր Նորքի առաջին զանգվածում՝ 96-րդ դպրոցի մոտ, վաճառվում է ունիվերսալ տարածք։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Ամբողջ տարածքը 250քմ է, իսկ առաստաղի բարձրությունը 5 մետր է։ Ունի առանձին սանհանգույց և խոհանոց։ Տեղադրված է օդորակիչ։ Տարածքը հարմար է ցանկացած կոմերցիոն նշանակության գործունեություն ծավալելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, բանկի մասնաճյուղեր և այլն։