Ջրվեժում՝ նախկին «Բազալտ» գործարանի հետնամասում, վաճառվում է այս ունիվերսալ տարածքը։ Ողջ հողատարածքը բոլոր կողմերից պարսպապատ է։ Շրջապատված է նորատունկ մրգատու ծառերով։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1103 ք.մ, բակը՝ 5700 ք.մ։ Բաղկացած է երկու հարկերից։ Տեղադրված են մետաղյա դարպասներ։ Բաժանված է ութ սենյակների։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացման հնարավորությամբ։ Ունի առանձին պահակատուն։ Տարածքում հնարավոր է կայանել ավտոմեքենա։