Արշակունյաց պողոտայում վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք` 2 շենք մեկ հողարածքում, որի մակերեսը 389 քմ է: 1-ին շենքը 1 հարկանի է, որի մակերեսը 76.2 քմ է, 2-րդ շենքը` 2 հարկանի, ունի 705.5 քմ մակերես: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բարձրակարգ կոմունալ պայմաններով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովվացման (օդորակիչ) համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը սալիկապատված է, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: 1 հարկանի շենքը բաղկացած է 4 սենյակից և 1 սանհանգույցից: Այն կառուցվել է հատուկ տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս տարածքը ձևափոխել, ըստ նախասիրության: 2 հարկանի տարածքը բաղկացած է` 1-ին հարկում` 11 սենյակ, խոհանոց, 3 սանհանգույց ու խորդանոց, 2-րդ հարկում` 12 սենյակ, 4 խոհանոց, 4 սանհանգույց, 2 պահեստասենյակ և կաթսայատուն: Տարածքն ունի 5 կողմից մուտք, ճակատային մասը 50 մ է: Բակում կա կաթսայատուն, ամառային տաղավար: Ինչպես նաև շինության տանիքին տեղադրված է արևային էլեկտրաէներգիա արտադրող համակարգ: Շենքի դիմաց կա մեքենաների բացօթյա կայանատեղի, որտեղ առկա են էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորող սարքեր։ Շինության տանիքում կա տեղադրված արևային համակարգ։ Ունի հարմար դիրք, գտնվում է բանուկ հատվածում, հարևանությամբ է Երևան Մոլ առևտրի կենտրոնը: Հարմար է ցանկացած կոմերցիոն նշանակության գործունեության համար: Առկա գույքը ներառված չէ գնի մեջ: