Պրահայի փողոցում, Կիլիկիա ավտոկայանի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է հանձնվում 4 հարկանի նորակառույց շենք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 950 քմ և ունի փոքրիկ այգի: Ամբողջը նոր կապիտալ վերանորոգված է և դեռևս չի շահագործվել: Տեղադրվել է պանորամային նոր բարձրորակ վերելակ` 8-10 անձի համար: Բոլոր կոմունիկացիաներն առկա է, կա նաև եռաֆազ հոսանք: Առաստաղները բարձր են, տարածքն ունի գեղեցիկ լուսավորություն, հարկերում առկա են եվրո պատուհաններ և վիտրաժներ: 1-ին հարկում կա կահավորված խոհանոց և ննջարան: Յուրաքանչյուր հարկում կա 2 առանձնասենյակ` լոգասենյակով և 235 քմ մակերեսով սրահ: Վերջին հարկը (open space) բաց տարածք է, բաժանարար պատեր չկան: Հատակը մասամբ երեսպատված է մանրահատակով, մյուս մասը` բնական քարով: Շենքում ընդհանուր կա 4 սանհագույց, որոնք սալիկապատված են: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 1-ին հարկում կա օդորակիչ: Առկա է փակ ավտոկայանատեղի` 3 մեքենայի համար և բացօթյա` 4-5 մեքենայի համար: Վաճառքն իրականացվում է ամբողջ 4 հարկերը միասին` 950 քմ, վարձակալության է տրվում միայն 3 հարկը` 850 քմ, բացի` 1-ին հարկից: Հարմար է օգտագործել որպես գրասենյակային տարածք, նաև որպես առանձնատուն: