Վաճառվում է հասարակական նշանակության կոմերցիոն տարածք` 535 քմ մակերեսով և 741 քմ հողատարածքով, որը գտնվում է Պարոնյան փողոցում՝ Դվին հյուրանոցից ոչ հեռու։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է սալիկներով։ Առկա է 5 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով։ Առկա է 2 եռաֆազ հոսանքի գիծ։ Տարածքը հարմար է տարբեր գործունեություն իրականացնելու համար: