Արցախի պողոտայում` 1-ին գծում վաճառվում է կոմերցիոն նշանակության տարածք` գործող բիզնես, որի շինության մակերեսը կազմում է 820 քմ, հողատարածքը` 2232 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի անհատական ջեռուցման համակարգ, սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Բաղկացած է ընդարձակ սրահից` միջոցառումների համար նախատեսված, խոհանոցից, ունի 15 առանձնասենյակ, որից 7-ը 2 սենյականոց են, մնացածը` 1 սենյականոց: Բոլոր սենյակներում կա լոգասենյակ, ապահովված են գույքով և տեխնիկայով: Խոհանոցը համապատասխան կահավորված է և համալրված անհրաժեշտ գույքով: Լոգասենյակները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տարածքն ունի կոկիկ բակ, որտեղ կան դեկորատիվ ծառեր, ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Ամբողջությամբ պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: