Դավթաշեն համայնքում՝ Փիրումյաններ փողոցում, վաճառվում է կամ վարձով է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի մակերսը 87-ից 190 քմ է, գտնվում է 9 հարկանի շենքի 1-ին հարկում, 1-ին գծում: Տարածքը բարձրորակ նյութերով եվրո վերանորոգված է, ունի լուսավոր ինտերիեր, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, ապահովված է լիարժեք պայմաններով, մշտական ջրով: Հատակը երեսպատված է սալիկներով, սանհանգույցը սալիկապատված է, առկա է սանտեխնիկա: Շենքի մոտ կա ազատ տարածք 4-5 մեքենաներ կայանելու համար: Հարմար է ծառայեցնել ցանկացած կոմերցիոն գործունեություն իրականացնելու համար: