Վաճառվում է ռեստորանային համալիր, որն ունի գարեջրատուն, հացատուն, կուպեներ և հյուրանոցային սենյակներ: Շենքը 2 հարկանի է, ընդհանուր զբաղեցնում է 1000 քմ մակերես և գտնվում է Արտաշատում, Երևան - Երասխ մայրուղու վրա: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր` բոլոր սենյակներն ապահովված են օդորակիչներով ու չիլլերներով, կա կաթսայատուն և ունի սեփական տրանսֆորմատոր: Նաև տեղադրվել են գերմանական արտադրության արևային վահանակներ` 30 կՎտ հզորությամբ: 1 հարկում է գտնվում մինչև 100 անձ նախատեսված հանդիսությունների լուսավոր և անդարձակ սրահը, գերեջրատունը, թոնրատունը, խոհանոցը, կա պահեստային տարածք և 2 սանհանգույց: 2-րդ հարկում կա 8 հյուրանոցային սենյակ, բոլորն առանձին լոգասենյակներով, ևս մեկ հանդիսությունների սրահ և 2 սանհանգույց: Բոլոր սրահները, հյուրանոցային սենյակները, խոհանոցը և ամբողջը համալրված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բակը խնամված է, ունի գեղեցիկ ջրվեժ և դեկորատիվ ծառեր, առկա են կուպեներ` 2 բացօթյա և 3 փակ: Մեքենաների համար կա բացօթյա ավտոկայանատեղի: Շենքը բազմաֆունկցիոնալ է, հարմար է և՛ որպես ռեստորան, և՛ որպես հյուրանոց, նմանատիպ ցանկացած գործունեություն իրականացնելու համար: