Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ Մերգելյան այգու մոտ, վարձով է տրվում կամ վաճառվում է ունիվերսալ տարածք։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի1-ին հարկում, ընդհանուր մակերեսը կազմում է 275 քմ.։ Այն բաղկացած է 1 մեծ սրահից՝ 145 քմ, սպասասրահից՝ 40 քմ, 2 աշխատասենյակից՝ 18 քմ. մակերեսներով, 2 հանդերձարանից՝ յուրաքանչյուրը 12 քմ, և պահեստային մասից՝ 20 քմ.։ Ողջ տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է եվրո պատուհաններ, հոսանքի լարերը և ջրի խողովակները նոր են, հատակը մանրահատակ է և սալիկ։ Ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են։ Տեղադրված է օդափոխման համակարգ և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի առանձին մուտք և 300 քմ բակ, որը գտնվում է բարեկարգման ընթացքում։ Ցանկության դեպքում տարածքը կկահավորվի և կհանձնվի վարձակալներին։ Տարածքը հարմար է զարգացման կենտրոնի, մանկապարտեզի և նմանատիպ այլ գործունեության համար։