Շիրվանզադե դպրոցի մոտ՝ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների հատման կետում, վաճառվում է 4 հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք։ Շինության ամբողջ մակերեսը կազմում է 639 ք.մ.։ Առաջին հարկի ճակատը ձևավորված է գունավոր ապակիներով և տեղադրված են հուսալի վանդակաճաղեր։ Սենյակները ամբողջովին նորոգված են, մի փոքր հարկավոր է միայն թարմացնել կոսմետիկ նորոգումը։ Յուրաքանչյուր հարկում կա առանձին սանհանգույց։ Ձեղնահարկը կարելի է օգտագործել որպես խաղասենյակ, հյուրասենյակ կամ հանգստի սենյակ։ Կա նաև գեղեցիկ, մեծ պատշգամբ։ Իր լավ դիրքի շնորհիվ այս շինությունը կարելի է օգտագործել որպես ցանկացած տիպի կոմերցիոն տարածք։ Չնայած նրան, որ շինությունը կառուցվել է որպես հյուրանոց, սակայն այն կարելի է վերազինել օրինակ և՛ բանկի մասնաճյուղի, և՛ բիզնես կենտրոնի, և՛ կլինիկայի և նմանատիպ այլ տարածքի։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Շինությունը հնարավոր է ձեռք բերել վարկով: