Կոմերցիոն տարածքը գտնվում է Մամիկոնյանց վրա՝ Րաֆֆու դպրոցի ետնամասում, 15 հարկանի նորակառույց շինության առաջին հարկում։ Օգտագործելի մակերեսը 303.4 ք.մ է։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Ունի մուտք փողոցի կողմից։ Շենքի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 887 ք.մ.Բացակայում են միջնապատերը, պատուհանները և դրսի դուռը։ Դեռևս առանց ներքին հարդարման աշխատաքների է, սակայն մոտ ապագայում ճակատային հատվածը ձևավորելու են լայն վիտրաժներով։ Այս տարածքը հարմար է շահագործել որպես առևտրի կետ, խնամքի և գեղեցկության սրահ, ցուցասրահ և այլն։