Վաճառվում և տրվում է վարձով 1 հարկանի, նկուղային հարկով տարածք Աջափնյակում՝ Էստոնական փողոցի առաջին գծում` "Tumo" կրթական կենտրոնի հարևանությամբ։ Շինությունը կապիտալ վերանորոգված է։ Ունի 2 մուտք, շուրջորյա ջրամատակարարում, 2 սանհանգույց, եվրո վիտրաժներ-պատուհաններ, եռաֆազ հոսանք, անվտանգության համակարգ, հեռախոս։ Առաջին հարկի հատակը սալիկապատ է, նկուղային հարկը՝ խճահատակ։ 1-ին հարկի մակերեսը 160քմ է, նկուղինը՝ 160 քմ։ Գոյություն ունի 2 հարկ կառուցելու հաստատված նածագիծ։ Շնորհիվ շինության տեղակայման, այն հնարավոր է օգտագործել տարբեր կոմերցիոն նպատակներով (առևտրի սրահ, գրասենյակ, արտադրամաս): Շինության դիմաց նախատեսված են ավտոկայանատեղեր։