Աշտարակում, վաճառվում են կամ վարձակալության են տրվում կոմերցիոն նշանակության տարածքներ, վերանորոգված և 0-ական վիճակում, հնարավոր է նաև ամբողջը միասին, ավելի հստակեցման համար նշենք, որ նախկին "չինար"-ն է: Ընդհանուր հողատարածքը 880 քմ է: Տարածքում առկա են 2 հարկանի 2 շենքեր, մեծ շենքի մակերեսը 576 քմ է, բացի այդ` նկուղը 288 քմ: Փոքր շենքի 2 հարկի ընդհանուր մակերեսը 192 քմ է, որի տանիքը և արտաքին պատերն են միայն կառուցված և 2 հարկերն ունեն առանձին մուտքեր: 1-ին շենքում վարձակալությամբ տրված են գրասենյակներ: 1-ին հարկում են տեղակայված գործող` վարկային կազմակերպություն, ատամնաբուժարան, տնտեսական խանութ, գեղեցկության սրահ և այլն: 2-րդ հարկը բաղկացած է 5 սենյակից` իրենց (5) սանհանգույցներով, 1-ը տրված է վարձակալությամբ: Այս շենքի ներքին հատվածը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, 1-ին հարկում տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը սալիկապատված է: Վաճառվում են և վարձակալությամբ են տրվում մասնակի և ամբողջը միասին: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել: Գինը սակարկելի: