Հյուրանոցային համալիր, Սևան լիճ, Գեղարքունիք

20 Նոյեմբեր 2021
 
10,500 մ2 հարկ 2/2 Կոդ` 109034   |   http://est.am/109034 click to copy the link
Վաճառք - պայման.
Վարձակալություն - 10,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 16 անգամ

Այս գեղեցիկ և շքեղ պարսպապատ առանձնատունը կարող է ծառայել, որպես հանգստյան գոտի, հյուրանոց, ինչու չէ նաև սեմինարներ անցկացնելու համար իդեալական միջավայր, որտեղ քմահաճ հյուրերի հանգստի համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Տարածքի ընդհանուր մակերեսը` 10.500 ք.մ. է, իսկ բնակելի հատվածը` 900 ք.: Առանձնատունը երկհարկանի է, կապիտալ եվրովերանորոգված, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ, որի շնորհիվ ունի գեղեցիկ լուսավորություն: Այս ընդարձակ շենքն ունի յուրօրինակ հուրասենյակ, 6-7 ննջասենյակ` առանձին լոգասենյակներով, 4 խոհանոց և ամբողջը հագեցած է բարձրորակ կահույքով ու տեխնիկայով, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերով: Ունի 2 շոգեբաղնիք` ռուսական և ֆիննական` կից լողավազաններով: Առկա է նաև փակ և բացօթյա 2 լողավազաններ: Տարածքում կան փայտյա տաղավարներ 50 անձի համար, բուխարիով, թոնրատնով և առհասարակ խոհանոցային հատվածով: Երեկոյան, այստեղ կարելի է հետաքրքիր հավաքույթներ և խնջույքներ կազմակերպել: Ունի գեղեցիկ կանաչապատ տարածք, դեկորատիվ ծառեր, հրաշալի պուրակ, նաև 8-9 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղ: Առանձնատունը գտնվում է կապուտաչյա լճի ափին, զարմանահրաշ տեսարանով: Ժամանցային ակտիվ հետաքրքրությունների համար հյուրերին տրամադրվում են կվատրոցիկլներ, սկուտեռներ և մոտորանավակներ, այդ բոլորն առկա են առանձնատանը: Տարածքն ապահովված է տեսահսկման համակարգով և ունի 2 պահակակետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
  • Մուտք: փողոցից
  • Ճակատ : -
  • Բակի մակերեսը: -
  • Վիտրաժներ: -
  • ՄԻջնապատեր: բաժանված
  • Վիճակը: կապ. վերանորոգված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ