Նախագիծ
«Ալ Հառմա Ռիել Իսթեյթ Արմենիա» ընկերությունը 2010 թվականի վերջում սկսեց իրականացնել Հայաստանի քաղաքաշինության պատմության մեջ ամենա յուրօրինակ և հետաքրքիր ծրագրերից մեկը` «Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիրի կառուցումը: Որոշվել էր ստեղծել ժամանակակից, հարմարավետ և էլիտար բնակելի համալիր, որը ոչ միայն կգտնվեր քաղաքի կենտրոնում, այլև բարձրունքի վրա` քաղաքի եռուզեռից հեռու: Համալիրը տեղակայված է Երևանի վերին անտառային ամենախաղաղ շրջակայքում:
Պատուհաններից և բաց պատշգամբներից բացվում է գլխապտույտ տեսարան` ճերմակ Արարատը, կենտրոնական փողոցները և մայրաքաղաքի տեսարժան վայրերը, ահա այն ամենը ինչ կհայտնվի ձեր տեսադաշտում:
Համալիրի տեղը ընտրվել է հաշվի առնելով ինչպես շինարարության ժամանակակից պահանջները, այնպես էլ նախագծի նպատակներն ու խնդիրները: Իսկ գտնվում է այդ տեղը Կասկադի բլուրների (Կասկադ Հիլզ) վրա: Հենց այստեղ մինչև 2013 թվականը կավարտվի 10 արվեստի գործ հանդիսացող շենքերի կառուցումը: Յուրաքանչյուր շենք նախագծվել է, որպես անհատական, նմանակը չունեցող շինություն: Համադրելով յուրօրինակ լուծումները և եվրոպական չափանիշների պահանջները, շինարարական աշխատանքները քայ առ քայլ ընթանում են առաջ: Արդեն 10 շենքից 7-ը մասամբ կառուցվել են:
Համալիրին կից կառուցվում են նաև առևտրային տարածքներ, որտեղ գործելու են սուպերմարկետներ, խանութներ և սրճարաններ: Նախատեսված է նաև կառուցել խաղահրապարակ, լողավազան, մարզահրապարակ` իր բոլոր հարմարություններով, ինչպես նաև ակումբ` հավաքույթների և տարբեր միջոցառումների համար:
Դիրքը
Համալիրը գտնվում է Կասկադում ` Վերին Անտառային փողոցի վրա
Հատակագիծ
«Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիրը ընտանեկան բնակելի թաղամաս է, որը ժամանակակից կենցաղի կատարելագործված օրինակ է:
Տաս հարմարավետ շենքեր կկառուցվեն 16,380 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի վրա: 2000 ք.մ.-ը նախատեսված է օգտագործել կանաչապատ հանգստի գոտիների, ինչպես նաև առևտրային տարածքների համար:
Տարբեր մակարդակների վրա տեղակայված ստորգետնյա ավտոկայանատեղիները երաշխավորում են բնակիչների մեքենաների համար բավարար տարածք և անվտանգություն: Յուրաքանչյուր ավտոկայանատեղի ունի իր հատուկ պահասենյակը, որը թույլ է տալիս տիրոջը ներսում թողնել ցանկացած իր: Բացի այդ հյուրերի համար ևս նախատեսված են ավտոկայանատեղեր:
Բնակարանների ընդհանուր մակերեսը սկսվում է 55 ք.մ.-ից (1 ննջարանով) մինչև 145 ք.մ. (3 ննջարանով): Չնայած նրան, որ բոլոր շենքերը 5 հարկանի են, յուրաքանչյուր շենքում տեղադրվելու է վերելակ:
«Կասկադ Հիլզ» բազմաբնակելի համալիրը իրենից ներկայացնում է փակ հսկվող տարածք, իր զբոսայգիով, լողավազանով և հանգստի գոտիներով: Համալիրի տարածքում կգործեն նաև բանկերի մասնաճյուղեր, տարբեր կազմակերպությունների ներկայացուցչություններ, սուպերմարկետներ, մի խոսքով այն ամենը ինչ անհրաժեշտ է կենցաղի համար:
Համլիրը ապահովված է լինելու 24 ժամյա անվտանգության ծառայությամբ: Ապահովված է լինելու բնական գազով, ջեռուցման և բազմաֆուկցիոնալ օդափոխման համակարգով: Տարածքում գորշելու է ակումբային տուն` հավաքույթների և միջոցառումների համար, ժամանակակից մարզասրահ` համալրված ամենաարդի մարզագույքով, բացօդյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և հարմարավետ ավտոկայանատեղիներ` անձնական պահարաններով, ինչպես բնակիչների` այնպես էլ իրենց հյուրերի համար:
Հիմնական առանձնահատկությունը կայանալու է նրանում, որ բնակարանների բանալիները հանձնվելու են բնակիչներին վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների ավարտվից հետո: Ցանկության դեպքում դուք ինքներդ կարող եք Ձեր մասնակցությունը ունենալ բնակարանի նախաավարտական աշխատանքներին:
Նուրբ ճաշակ, յուրահատուկ ոճ, հարմարավետություն և անվտանօգություն, մի խոսքով այն ամենը ինչ իր մեջ կներառի “Cascade Hills” բազմաբնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան արդեն 2013 թվականին:
Հիփոթեք
Ընկերություը Ձեզ առաջարկում բնակարանը ձեռք բերել մի քանի տարբերակով:
Տարբերակ 1
- Նախնական վճար- 15% (ընդհանուր գումարի)
- 70%` (ընդհանուր գումարի) հավասար եռամսյակային վճարումներով մինչև նախագծի ավարտը Մարտ 2013 (24 ամիս)
- Մնացորդ գումարը - 15% պետք է վճարվի բնակարանի հանձնման ժամանակ
Տարբերակ 2
Առաջին Հիփոթեքային Կազմակերպության հետ համատեղ Կասկադ Հիլզ ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկեր բնակարան գնելու համար հետևյալ պայմաններով:
- կանխավճար - 30%
- տարեկան տոկոսադրույք - 12%
- մարման ժամկետ - 12 տարի:
Տարբերակ 3
- Նախնական վճար - 25% (ընդհանուր գումարի)
- 24 Ամիս մարման ժամկետ 0% տոկոսադրույքով, ամսական վճարումը հաճախորդի ցանկությամբ (մինիմալ վճարում 2000 $ )
- 24 ամիս անց բնակարանի գումարի մնացորդի վերջնական մարում (նաև վարկային տարբերակով):