Նրբաճաշակ վերանորոգում ստացած գեղեցկության սրահը գտնվում է Վաղարշյան–Ա. Խաչատրյան խաչմերուկի մոտակայքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 54 ք.մ, ճակատային մասը՝ 12մ։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով և բնական գազով։ Ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ և հանգիստ աշխատանքային գործունեություն կազմակերպելու համար։