Վաճառվում է 808.5 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածք Վահագի էլիտար թաղամասում: Շինթույլտվությունը տրված է մինչև 2022 թվականի հոկտեմբեր ամիսը: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Սակարկելի է: