Արարատի մարզում` Բյուրավան համայնքում վաճառվում է գյուղատնտեսական համալիր, որը բաղկացած է անասնագոմից, ալրաղացից, պտղատու ծառերով այգուց։ Հողատարածքի փաստացի մակերեսը` 3500 քմ է, սակայն օգտագործվում է կից հողատարածքով, ընդհանուր` 5000 քմ: Շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 730 քմ: Առկա է 2 գոմ` 1-ը նորակառույց, 2 պահեստային տարածքներ, ալրաղացի քարե շինությունը` որն ունի խոտաղաց ու խառնիչ: Այգում կան տարատեսակ պտղատու մոտ` 100 ծառ, ծիրան, սերկևիլ, դեղձ, սև սալոր, գիլաս, մոշ, նուշ, թութ, պոպոք, խաղող: Ունի առանձին էլեկտրական ենթակայան: Առկա է խմելու և ոռոգման ջուր, նաև կոյուղի: Տարածքը 3 կողմից պարսպապատ է, մի կողմից էլ ցանցապատ: Գտնվում է փողոցի 1 գծի վրա: Ունի մուտք կամրջի կողմից: