Կոմերցիոն տարածքը գտնվում է Թումանյան փողոցում տեղակայված «Մոբայլ սենթր» կենտրոնից աջ տանող ճանապարհին, «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ։ Մուտքը փողոցի կողմից է։ Ապահովված է էլեկտրականությամբ, մշտական ջրամատակարարմամբ, բնական գազով։ Անցկացված է ջեռուցման համակարգ։ Ունի նկուղ՝ 50 ք.մ ընդհանուր մակերեսով։ Տարածքի դիմաց հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Հարմար կլինի շահագործել որպես գրասենյակ, ատամնաբուժարան և այլ կոմերցիոն նշանակությամբ։