Աբովյան քաղաքում, Պիոներների փողոցում վաճառվում է գործող բժշկական կենտրոն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 490 քմ, իսկ հողատարածքի մակերեսը 650 քմ: Բաղկացած է 2 հարկերից, 1-ին հարկը զբաղեցնում է 215 քմ, որտեղ գործում են հետևյալ ծառայությունները` վերջին սերնդի համակարգչային տոմոգրաֆիա (մարզում միակը), լաբարատորիաներ, սոնոգրաֆիա, ֆիզոթերապիա, VAKUMED հետազոտություն և այլ ծառայություններ: 2-րդ հարկը զբաղեցնում է 275 քմ մակերես, ունի 8 կահավորված հիվանդասենյակներ (սառնարան, հեռուստացույց) և 6 աշխատանքային սենյակներ: Սանհանգույցները և լոգասենյակները սալիկապատված են` հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Տարածքի ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված են օդորակիչներ: Շենքն ունի առանձին էլեկտրաէներգիայի բաշխման ենթակայան` 250 ԿՎտ: Հնարավոր է փոխանակում: