Մաքրող և լվացող միջոցներ արտադրող տարածքը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին–Բերդ փողոցի մոտ։ Զբաղեցնում է 23,000 ք.մ մակերեսով ընդհանուր տարածություն։ Ողջ տարածքը ասֆալտապատ է և բոլոր կողմերից պարսպապատ է։ Տեղադրված են մետաղյա դարպասներ։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով, եռաֆազ հոսանքով։ Ունի առանձին կաթսայատուն և էլեկտրական ենթակայան։ Բացի 900 ք.մ մակերես ունեցող ադմինիստրատիվ շինությունից, այստեղ կան նաև արտադրական ցեխեր և բոքսեր, ինչպես նաև պահեստային տարածքներ։ Ընդգրկում է առանձին շինություն՝ նախատեսված անվտանգության աշխատակիցների համար և արհեստանոց։ Այս բոլոր կառույցների ընդհանուր մեկերեսը կազմում է 3,200 ք.մ։ Կա առանձին տարածություն, որը հատկացված է մեքենաների կայանատեղերի համար։