«Արարատ Ռեզիդենշլ» էլիտար բնակելի համալիր

Նախագիծ

Ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող, բայց արդեն իսկ մեծ համբավ նվաճած «Արարատ Ռեզիդենշլ» բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքներին սկիզբ էր դրվել 2004թ. սեպտեմբերին։   

Երկու տասնհինգ հարկանի մոնոլիտ շինությունները գտնվում են Ամերիկյան համալսարանի մոտ։ Վայրի ընտրությունը պատահական չի կատարվել, քանզի հենց այստեղից է երևում ողջ Երևանն իր հմայքով և վայելչությամբ։ Շինությունները եզակի են իրենց տեսակի մեջ նաև այն առումով, որ հարևանությամբ չկա ոչ մի բարձրահարկ կառույց, և ապագա տաս տարիների ընթացքում մայրաքաղաքում նմանատիպ բազմահարկ շենքեր կառուցելու նախագիծ նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ ազատ տեսարանին երբեք ոչինչ չի խոչընդոտի, և էլիտար համալիրների բնակիչները կազատվեն հարևան շենքերի պատուհաններին անդադար նայելու ոչ այնքան ցանկալի գործողությունից։  

Ձեռք բերելով բնակարան «Արարատ Ռեզիդենշլ» էլիտար համալիրում՝ Դուք կվայելեք ոչ միայն հանգիստ և բարեկեցիկ կյանք, այլև կօգտվեք մատչելի, բոլորին հասու կոմունալ և այլ տեսակի ծառայություններից, որոնք նախատեսում են տարածքների կանաչապատումը, լողավազանը, ադմինիստրացիայի և անվտանգության ծառայությունները։ Մուտքը տարածք խիստ սահմանափակ է։ Չնայած համալիրը գտնվում է Կենտրոնին մոտ, բայց գլխավոր ճանապարհից հեռու, այստեղ  մշտապես տիրում են էկոլոգիապես մաքուր պայմաններ և անաղմուկ միջավայր։

2008 թ. մարտ ամսին համալիրը վերջնականապես հանձնվեց շահագործման։ Այսօրվա դրությամբ, բնակարանների 50%–ից ավելին արդեն գտել է իր սեփականատերերին։ 

Դիրքը

«Արարատ»–Ռեզիդենշլ էլիտար բնակելի համալիրը գտնվում է մայրաքաղաքի էկոլոգիապես մաքուր թաղամասում՝  Ամերիկյան համալսարանի, Նախագահի նստավայրի, Բրիտանական դեսպանատան և այգու հարևանությամբ։ Այստեղից կարելի է տաս րոպե քայլելով հասնել Ազատության հրապարակ և սիրված Կասկադ համալիր։