Քասախում, նորակառույց Մուշ թաղամասում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն, որը գտնվում է կիսակառույց վիճակում: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 330 ք.մ. իսկ հողատարածքինը 1220 ք.մ: Այն գտնվում է զրոյական վիճակում, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Հոսանքի լարերը անցկացված են, մնացած կոմունիկացիաները` ջուրը և գազը գտնվում են մոտակայքում: 1-ին հարկում նախատեսված է խոհանոց, հյուրասենյակ, 1 սանհանգույց և ավտոտնակ, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ իրենց առանձին սանհանգույցներով: 3-րդ հարկը մանսարդային է և բաղկացած է ընդհանուր 1 ընդարձակ սենյակից: Թաղամասը արագ զարգացող բնակավայր է, մոտակայքում կան բազում առանձնատներ, ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ: