Վաճառվում է երկհարկանի առանձնատուն բնակելի՝ 200 քմ. մակերեսով և 350 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Գոգոլ փողոցում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, փայտե պատուհաններ, հատակը և աստիճանները ծածկված են կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը, միջանցքը և սանհանգույցները սալիկապատված են։ Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և նկուղ՝ 80 քմ մակերեսով։ Բակում կան պտղատու ծառեր։