Հաղթանակի այգուց մի փոքր հեռու վաճառվում է երեք հարկանի առանձնատուն, որը գտնվում է Վրթանես Փափազյան փողոցում՝ հաղթանակի այգու հարևանությամբ։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 480 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 1300 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանհիստ կազմակերպելու համար։ Ունի նաև քարե ավտոտնակ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։