Գիտությունների ակադեմիայի հարևանությամբ՝ Սիրահարների այգուց և Ազգային ժողովից մի փոքր հեռու, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 286քմ, իսկ կից հողատարածքինը՝ 435 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Առանձնատան սենյակներում հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են։ Առանձնատունն ունի և՛ բաց, և՛ փակ պատշգամբ։ Ինտերիերը արված է մոդեռն ոճով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենաների համար նախատեսված,ինչպես նաև ունի բացօթյա կայանտեղի: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։