Տիգրան Մեծի պողոտայում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը 372 քմ է, բակային հատվածը` 100 քմ: Առանձնատունը վերանորոգված է, ներքին հարդարման աշխատանքներն արվել են 1 տարի առաջ, փոխվել են հոսանքի լարերը, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ` ճաղավանդակներով, հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տունն ապահովված է անհատական ջեռուցման և հովվացման համակարգերով: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկում կա հյուրասենյակ` բուխարիով, ճաշասենյակ, խոհանոց, խորդանոց, 1 սանհագույց, որն ունի 2 մուտք` տնից և բակից: 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում` ևս 2 սենյակ: Տունն ունի կոկիկ բակ, ամառային զրուցարան: Հնարավոր է վաճառք մասնակի գույքով: Վաճառքի գնի մեջ ավտոտնակը չի մտնում: