Վաճառվում կամ վարձով է տրվում երկու իրար կից առանձնատներ, որոնք գտնվում են Այգեստան փողոցում: Առանձնատներից ավելի մեծը ունի 550 քմ. մակերեսով շինություն և 450 քմ. հողատարածք: Կապիտալ վերանորոգված է: Ունի ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով: Տեղադրված է եվրո պատուհաններ, սանհանգույցները սալիկապատված են: Բաղակացած է ընդհանուր 9 սենյակից և 6 սանհանգույցից: Ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված և բացօթյա ավտոկայանատեղ: 2-րդ առանձնատունը 330 քմ. շինությունով է և 150 քմ. հողատարածքով: Այն ունի հին վերանորոգում, սակայն ամուր շինություն է: Ունի ավտոտնակ` 1 մեքենայի համար նախատեսված և փոքրիկ բակային հատված: Բաղկացած է 6 սենյակից և 4 սանհանգույցից: Երկու առանձնատներն էլ 3 հարկանի են և ունեն նաև նկուղային հարկեր: Առանձնատները կարելի է գնել թե' առանձին, թե' միասին տարբերակով: Հարմար է դեսպանատան, հյուրանոցի, հյուրատան կամ նմանատիպ այլ գործունեությունների համար: Առանձնատները, գտնվելով գրեթե Երևանի կենտրոնական հատվածում, միևնույն ժամանակ շատ հանգիստ և անաղմուկ վայրում են և ունեն մուտք Սայաթ-Նովա պողոտայից և Ա. Մանուկյան փողոցից: