Վաճառվում է 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված առանձնատուն՝ բնակելի 580 քմ. մակերեսով և 400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Այգեստան փողոցում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Այն կապիտալ եվրո նորոգված է՝ ինտերիերին տրված են յուրահատուկ լուսային և գունային լուծումներ։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, 1 խոհանոց, 4 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև բոլոր հարկերում հատակը տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Նկուղային հարկը նախատեսված է հանգստի համար՝ այնտեղ է գտնվում լողավազանը, բիլիարդի սեղանը՝ կից բարով և ավտոկայանատեղը՝ 2 մեքենայի համար նախատեսված։ Տարածքը պարսպապատ է, ունի երկկողմանի մուտք՝ 2 կողմից հեռակառավարվող դարպասներով, բակը կանաչապատ է՝ ունի մանղալ և զրուցարան։