Վաճառվում է առանձնատուն ք. Երեւան, Այգեստան 10-րդ փողոց, տուն 55 հասցեում: Հողատարածքի մակերեսը ՝ 575 քմ է: Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 490,5 ք.մ: Առանձնատունը բաղկացած է 3 հարկից եւ նկուղից, ունի երկու մուտք՝ շքամուտքից եւ ետնաբակից: Տարածքը պարսպապատ է: Առանձնատունը վերանորոգված է, մանրահատակը նոր է, կա փակ լողավազան և բուխարիով սենյակ, ապահովված է անվտանգության եւ օդափոխման համակարգերով: Կա բերքատու այգի և տեռասսա, մանղալ, վերևի տեռասսայում սանհանգույց ևս կա: Տարածքում կա բացօթյա լողավազան եւ երեք մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Առանձնատունը գտնվում է քաղաքի կենտրոնում, Գերմանիայի դեսպանատան եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարևանությամբ՝ հեղինակավոր բնակելի տարածքում: Ոչ շատ հեռու գտնվում են հետեւյալ տեսարժան վայրերը` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը եւ Կասկադ համալիրը: Օպերայի շենքը ՝ 10-15 րոպե քայլելու հեռավորության վրա է: Մի փոքր զբոսնելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ եւ Վերնիսաժի շուկա: