Առանձնատուն, Փարաքար, Արմավիր

27 Մարտ 2024
 
Նարեկացու փող. Բնակելի՝ 350 մ2, հողատարածք` 450 մ2 3 հարկանի Կոդ` 110728   |   http://est.am/110728 click to copy the link
Վաճառք - 350,000 $
Վարձակալություն - 2,200 $/ամիս
Օրավարձ - 200 $/օր

Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, բնակելի 350 քմ մակերեսով և 450 քմ հողատարածքով, որը գտնվում է Փարաքարում, Նարեկացու փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և իսպանական արտադրության սալիկներով, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ և բաց պատշգամբներ։ 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, լվացքատուն և սանհանգույց՝ ջակուզիով։ 2-րդ հարկում` 3 ննջասենյակ՝ զգեստասենյակներով և բաց պատշգամբներով, ննջասենյակներից մեկն ունի կից սանհանգույց։ 3-րդ հարկը բաղկացած է նախասրահից, 2 ննջասենյակից, 1 սանհանգույցից և 3 պատշգամբից՝ գեղեցիկ տեսարաններով։ Բակը պարսպապատ է, ունի կանաչապատ տարածք, բուխարիներով ամառային տաղավար, բացօթյա լողավազան, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ (14 x 4,5 մ), շոգեբաղնիք, (անավարտ) և բացօթյա ավտոկայանատեղի։ Առանձնատունն ունի 3 կողմից մուտք։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 6
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ