217 ք.մ ընդհանուր մակերեսով և հարակից 561 ք.մ հողամասով, մանսարդային հարկով երկհարկանի առանձնատունը գտնվում է Լոռվա մարզում, ք. Վանաձորում, Օրբելի փ., տ. 6 հասցեում: Շինության հիմնական մասը քարե է, որոշ մասն էլ՝ փայտե: Ձևավոր աստիճանները տանում են անմիջապես երկրորդ հարկ: Առաջին հարկի տարածքը կարելի է շահագործել թե՛ որպես լրացուցիչ բնակելի սենյակներ, թե՛ որպես կոմունալ տարածք: Ցանկության դեպքում այն հնարավոր է օգտագործել նաև որպես փոքրիկ արտադրամաս: Բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները անցկացված են, գազի խողովակներն անցնում են տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Տարածքում կա լրացուցիչ փայտե շինություն, որը կարող է ծառայել թե՛ կոմերցիոն նպատակով, թե՛ դառնալ Ձեր սիրելի ընկերներին հյուրընկալելու հարմարավետ տնակ: Պատուհանների շրջանակները փայտե են, հատակը՝ նույնպես: Առաստաղի բարձրությունը՝ 2.8 մ: Ընդհանուր առմամբ, բոլոր սենյակներն ունեն վերանորոգման կարիք: