Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի` գեղեցիկ շինությամբ առանձնատուն՝ Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ըդհանուր մակերեսը կազմում է 500 քմ, հողատարածքը` 970 քմ: Առանձնատունը կառուցվել է գրագետ ու սիմետրիկ լուծումներով, ինտերիերն ունի յուրահատուկ նրբաճաշակ ոճ, սենյակները լուսավոր են ու ընդարձակ: Ամբողջը համալրված է թանկարժեք ու մոդեռն կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, ունի 5 ննջարան, աշխատասենյակ, բոլոր սենյակներն ունեն զգեստասենյակ և լոգասենյակ` ընդհանուր 7-ն են: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Կա նաև լվացքի սենյակ: Առկա է կիսանկուղ, որտեղ կա ավտոկայանատեղի և հանգստի սենյակ: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր: Տեռասայից բացվում է հիասքանչ տեսարաններ դեպի այգի: Բակը խնամված է ու կոկիկ, ունի հանգստի զոնա, ամառային խոհանոցով ու բացօթյա լողավազանով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: