Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

29 Մարտ 2024
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 900 մ2, հողատարածք` 1,400 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 114688   |   http://est.am/114688 click to copy the link
Վաճառք - 2,600,000 $

Վաճառվում է 2 հարկանի` ժամանակակից լուծումներով և մոդեռն շինությամբ առանձնատուն՝ բնակելի 900 քմ մակերեսով և 1400 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր: Բացի 2 հարկերից առկա է կիսանկուղ, որտեղ կա 20մ-ի չափով շքեղ լողավազան և ջակուզի, մարզասրահ, սեղանի թենիս, բար, գինու մառան, մերսման սրահ, շոգեբաղնիք, սանհանգույց, ժամանցի սրահ, լվացքի սենյակ, խորդանոց: Տան ինտերիերում օգտագործվել են բնական քարեր և զարդաքանդակներ: 1-ին հարկը բաղկացած է հյուրասրահից, բուխարու հատվածից, խոհանոցից, ճաշասենյակից, լվացքի սենյակից, սանհանգույցից: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, որոնք ունեն իրենց սանհանգույցներն ու զգեստասենյակները, առկա է նաև արդուկի սենյակ: ՈՒնի 3 բաց պատշգամբ, 3 խոհանոց: Առանձնատան ամբողջ կտուրային հատվածը պատված է պանորամային պատուհաններով, որոնք առանձնակի շքեղություն են հաղորդում տան ինտերիերին: Ջեռուցումն անհատական է, առանձնատունը բարձրակարգ և բարձրաճաշակ կահավորում ունի: Սանհանգույցները երեսպատված են եվրոպական կերամիկական սալիկներով՝ համալրված են որակյալ սանտեխնիկայով: Դրսում կա խնամված և բարեկարգ այգի՝ արհեստական առվակով և դեկորատիվ բույսերով: Առկա է ամառային խոհանոց և բացօթյա տաղավար՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ունի 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, սանհանգույց և լոգարան: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 3
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 6
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ