Վաճառվում կամ վարձակալությամբ է հանձնվում 2 հարկանի նորակառույց` գեղեցիկ շինությամբ առանձնատուն` Վահագնի թաղամասում` բնակելի 290 քմ մակերեսով և 630 քմ տնամերձ հողատարածքով, ունի նաև նկուղ` 85 քմ մակերեսով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, ունի նրբաճաշակ պարզությամբ ինտերիեր և գեղեցիկ լուսավորություն, բոլոր կոմունիկացիաներն անցկացված են (գազ, ջուր, հոսանք, կոյուղի), տեղադրված են բարձրորակ պանորամային պատուհաններ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից՝ իրենց լոգասենյակներով, բաց պատշգամբներից, ապահովված է անհատական ջեռուցման և հովացման համակարգերով, անվտագության համակարգով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Լոգասենյակները երեսպատված են որակյալ սալիկներով, տեղադրված է վաննա: Առանձնատան տարբեր կողմերում առկա են բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Կա փակ ավտոկայանատեղի: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: