Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

23 Մարտ 2023
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 700 մ2, հողատարածք` 1,000 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 113622   |   http://est.am/113622 click to copy the link
Վաճառք - 180,000 $
Վարձակալություն - 15,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի` ժամանակակից լուծումներով ոչ ստանդարտ շինությամբ առանձնատուն՝ բնակելի 700 քմ մակերեսով և 1000 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Առանձնատունը նորոգվել է հատուկ նախագծով, վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր` կարևորելով տարածքի լուսավորությունը: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է տրավերտինով, ննջասենյակները` բարձրորակ մանրահատակով: Լոգասենյակներն ու սանհանգույցները երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ և վաննա: Բաղկացած է ընդարձակ լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, զգեստասենյակից, 4 լոգասենյակից, 3 սանհանգույցից և բաց պատշգամբներից, որոնցից բացվում են հիասքանչ տեսարաններ: 3-րդ հարկը ծառայում է հանգստի համար, որտեղ կա փակ լողավազան, շոգեբաղնիք, հանգստի սենյակ և լոգասենյակ: Առկա է ավտոկայանատեղի` մի քանի մեքենայի համար նախատեսված: Բոլոր սենյակներն ունեն նրբագեղ կահավորանք, համալրված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ