Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` էլիտար Վահագնի թաղամասում` բնակելի 300 քմ մակերեսով և 650 քմ տնամերձ հողատարածքով: Նորոգումը կատարվել է բարձրորակ շինանյութով: Շենքը մոդեռն ոճի գեղեցիկ շինություն է, ներքին հարդարանքն ունի յուրօրինակ դիզայն, բոլոր կոմունիկացիաներն անցկացված են (գազ, ջուր, հոսանք, կոյուղի), տեղադրված են պանորամային ատուհաններ, տարածքը հագեցած է բնական լուսավորությամբ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից և 3-ից ավելի սանհանգույցներից, ունի ավտոկայանատեղի: Առկա են բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: