Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ, հարմարավետ, նրբաճաշակ գունային համադրությամբ առանձնատուն՝ բնակելի 320 քմ. մակերեսով և 693 քմ. հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Առանձնատունը նոր կապիտալ կառուցված և դեռևս չբնակեցված է։ Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր: Շենքի ճարտարապետության նախագիծը և ինտերյերի լուծումները մշակել և իրականացրել է լավագույն դիզայներական կազմակերպությունը: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, 1 ննջասենյակ, խոհանոց, լվացքատուն, սանհանգույց, ավտակայանեղի և շատ հարմարավետ տերասա, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2-ն ունեն բացօթյա պատշգամբ, 2 սանհանգույց: 2-րդ հարկում` ետնամասում կա տերասա` գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են և համալրված թանկարժեք սանտեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: