Թաունհաուս, Վահագնի թաղամաս, Երևան

26 Հունիս 2021
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 255 մ2 2 հարկանի Կոդ` 109172   |   http://est.am/109172 click to copy the link
Վաճառք - 325,000 $

Վաճառվում է գեղեցիկ, երկհարկանի թաունհաուս, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում, որտեղ տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը: Տունն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է, հագեցած բարձրորակ և նրբաճաշակ կահույքով և տեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված է, հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով: Առաջին հարկում են գտնվում ընդարձակ և լուսավոր 2 հյուրասենյակները, խոհանոցն ու սանհանգույցը, նաև շատ հարմար տերրասան: Երկրորդ հարկում են տեղակայված 3 ննջասենյակները, աշխատասենյակը, լոգասենյակն ու բացօթյա պատշգամբն իր վայելուչ տեսարանով: Նկուղային հարկում է գտնվում լվացքատունը, 2-րդ խոհանոցն ու փոքրիկ խորդանոցը։ Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Ունի քարե ավտոտնակ: Այս թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն` շաբաթը 3 անգամ: Հնարավոր է վաճառք կահույքով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ