Արագածոտնի մարզի` Սաղմոսավան գյուղում, վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ, նմանը չունեցող ընդարձակ առանձնատուն: Շինության մակերեսը՝ 400 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 1 հեկտար և 182 քմ. է: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի գեղեցիկ դիզայն։ Հյուրասենյակի հատակից առաստաղ ձգվող պատուհանների շնորհիվ կարելի է հիանալ գեղեցիկ բնությամբ: Բոլոր ննջասենյակները կահավորված են և ունեն իրենց առանձին լոգասենյակները: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգեր: Առանձնատունը գտնվում է հիանալի վայրում, որտեղ կա չքնաղ բնություն, օդը շատ մաքուր է: Առանձնատունը պարսպապատ է, բակը շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան, կանաչապատ այգի՝ իր պտղատու ծառերով և կից պահակատուն։