Վաճառվում է 4 հարկանի քարե կիսակառույց առանձնատուն, որը գտնվում է Ջրվեժում: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 102 քմ է: Տան արտաքին հարդարման, տանիքի, ինչպես նաև բակի արտաքին բարեկարգման աշխատանքները ավարտված են։ Շենքը չորս կողմից երեսապատված է սրբատաշ բազալտ, տրավերտին և կարմիր տուֆ քարերի տեսակներով: Բակի սալահատակը և աստիճանները բազալտապատ են։ 584 քմ մակերեսով հողամասը բոլոր կողմերից շրջապատված է քարե ցանկապատով և ունի պտղատու ծառերի (ծիրան, սալոր, կեռաս, տանձ, բալ և այլն) այգի։ Առանձնատունը ունի նկուղ և կաթսայատուն։ 30 քմ մակերեսով ավտոտնակն առանձին է։ Կա ջրավազան (10 քմ)` 1.5 մ խորությամբ։ Տանիքի հարթության վրա (5-րդ հարկ) կա բացօթյա պատշգամբ` 10 գծամետր երկարությամբ և 80 սմ լայնությամբ, որտեղից երևում է Մասիս և Արագած լեռները և Երևան քաղաքը։