Վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով առանձնատուն, բնակելի 142 քմ. մակերեսով և 510 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ջրվեժի ամառանոցներում: Առանձնատունը վերանորոգված է։ Ունի հյուրասենյակ, 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, խոհանոց, 1 բաց պատշգամբ: Նկուղային հարկը խաղասենյակ է, որտեղ տեղադրված բիլիարդի սեղան: Տունը պարսպապատված է։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրո դռներ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Առանձնատունն ունի շատ գեղեցիկ և կանաչապատ բակ` զրուցարանով, բացօթյա լողավազանով, պտղատու ծառերով և կից շինություն, որտեղ առկա է շոգեբաղնիք` իր սանհանգույցով։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Առանձնատունն ապահովված է անվտանգության համակարգով և տեսախցիկներով: